Մոսկվայում բանկը գրաված տղամարդը պահանջել է իր մոտ բերել Օլգա Բուզովային

16:45   23 մայիսի, 2020

Մոսկվայի կենտրոնում բանկը գրաված տղամարդը պահանջել է իր մոտ տանել երգչուհի Օլգա Բուզովային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տղամարդու խոսքով՝ «նա իրենից ինչ-որ բան է գողացել»։

Հայտնի է, որ տղամարդուն ձերբակալել են։ Նրա հետ քննչական գործողություններ են կատարվում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհայտ անձը պատանդ է պահում բանկի մի քանի այցելուների եւ սպառնում է պայթյունով։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE