«Ես պատրաստ էի ահաբեկչի մոտ գնալ». Բուզովան՝ Մոսկվայում պատանդառության մասին

18:01   23 մայիսի, 2020

«Դոմ 2»-ի 31-ամյա հաղորդավարուհի Օլգա Բուզովան խոսոտովանել է, որ իրեն շոկի է ենթարկել տղամարդու պահանջը, որը գրավել է բանկը։ Արտիստը շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայություններին։

Այսօր Մոսկվայի կենտրոնում հատուկ օպերացիա է տեղի ունեցել։ Մոտավորապես ժամը 14-ին «Ալֆա բանկ»-ի մասնաճյուղ է մտել 27-ամյա մի տղամարդ։ Նա հայտարարել է, որ իր պայուսակում պայթուցիկ սարք է գտնվում եւ սպառնացել է պայթեցնել բանկը։ Նա պատանդ է վերցրել վարկային կազմակերպության չորս աշխատակցի եւ մի այցելուի։ Նա իր գործողությունների պատճառ է անվaնել վարկային պարտքերը, գրում է Cosmo-ն։

Շենքը գրաված մարդը պահանջել է իր մոտ տանել Օլգա Բուզովային։ Նա վստահեցրել է, որ երգչուհին իրենից ինչ-որ բան է գողացել։ Այս մասին պատմել է պատանդներից մեկը, որն Instagram-ում ուղիղ եթեր է անցկացրել։

Օլգա Բուզովան վստահեցրել է, որ արդեն իսկ պատրաստվում էր բանակցությունների գնալ նրա հետ։ «Ինձ համար այսօրվա նորությունը շոկային էր։ Ես պատրաստ էի ցանկացած պահի բանակցությունների գնալ ահաբեկչի հետ, եթե դա անհրաժեշտ լինեի, եւ ինձ դա խնդրեին իրավապահ մարմինները։ Ես արդեն տեղյակ եմ, որ այդ սարսափն ավարտվել է։ Եվ փառք Աստծո, որ ոչ ոք չի տուժել։ Մեր հատուկ ծառայություններն իդեալական են աշխատել։ Շնորհակալություն դրա համար»,- իր հույզերով կիսվել է երգչուհին։



© NEWS.am STYLE