Քայլի Ջենները սեքսուալ բիկինիով իրարանցում է առաջացրել համացանցում

23:03   23 մայիսի, 2020

Քիմ Քարդաշյանի քույրը՝ 22-ամյա Քայլի Ջենները, երկրպագուներին ուրախացրել է գայթակղիչ լուսանկարով։ Նա ֆոտոշարք է կազմակերպել Լոն Անջելեսի իր բնակարանում՝ լողավազանի մոտ։

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն ինքնամեկուսացման պայմաններում չի տրտնջում։ Նա վայելում  է շփումը դստեր՝ Սթորմիի հետ։ Երիտասարդ մայրիկը չի մոռանում նաեւ համարձակ լուսանկարներ անել ու ուրախացնել երկրպագուներին։

Այս անգամ Քայլին վառ բիկին է կրել։ Սպորտային ոճի ու նեոնային գույնի լողազգեստն այնքան է դուր եկել աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրջոջը, որ նա որոշել է մի քանի լուսանկար անել։

Երկրպագուները հիացել են Քայլիի կերպարով ու մեկնաբանություններում նրա կազմվածքի վերաբերյալ հաճոյախոսություններ չեն խնայել։ «Կարանտինն օգտակար է եղել քեզ համար», «Պարզապես թագուհի», «Անիրական գեղեցկուհի», «Շատ թեժ», «Դու սուպերաստղ ես»,- գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE