«Միայն դեմքին 6 կամ 7 կոտրվածք կա». ո՞վ է ծեծի ենթարկել Լոլիտա Միլյավսկայայի նախկին ամուսնուն

12:17   24 մայիսի, 2020

Կարանտինը Լոլիտա Միլյավսյայային չի խանգարել բաժանվել հւնբգերորդ ամուսնուց։ Նա Դմիտրի Իվանովի հետ երջանիկ է եղել 10 տարի, սակայն 2019թ.-ի ամռանը երգչուհին հայտարարել է, որ բաժանվել է ամուսնուց։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա ֆիթնես մարզչին կասկածել է դավաճանության մեջ։ Նախկին ամուսինների՝ ամեն բան պարզաբանելուց կարճ ժամանակ անց Դմիտրին հիվանդանոցում է հայտնվել կոտրված ծնոտով։

Հայտնի չէ՝ ինչ է տեղի ունեցել մարզիկի հետ։ Լոլիտան անմիջապես հայատարարեց, որ այլեւս չի ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ այդ մարդու հետ, իսկ նրա հետ տեղի ունեցածը PR է անվանել։ Նույնիսկ տեղեկություներ տարածվեցին, որ Իվանովը հիվանդանոցում չի գտնվում, քանի որ բժշկական հաստատություններում նրա վերաբերյալ ոչ մի տվայլ չի եղել։ Սակայն լրագրողներին հաջողվել է գտնել ֆիթնես մարզչին, երբ նրան տեղափոխել են նեյրովիրաբուժության բաժանմունքի սովորական պալատ։

«Ոչ մի հարձակում տեղի չի ունեցել, սա դժբախտ պատահար է։ Ցավոք, հետեւանքները տհաճ են։ Դեմքիս միայն 6 կամ 7 կոտրվածք կա, չհաշված կոտրված կողոսկրերը։ Գլխավոր խնդիրն այն է, որ ծնոտս 4 միլիմետրով շարժվել է։ Այդ պատճառով էլ ինփ դուրս են գրել. նեյրովիրաբուժության բաժանմունքում պառկելու իմաստ այլեւս չկար, որովհետեւ գլխիս հետ ամեն ինչ կարգին է»,- լրագրողներին, որոնք այցելել են նրան, հայտնել է նա։

Իվանովը նաեւ խոստովանել է, որ հիմա պետք է մի քանի վիրահատության ենթարկվի՝ վերականգնել ծնոտը, պլաստիկա անել եւ վերակագնել երեք ատամ։ Տուժած մարզչի նկարները կարելի է տեսնել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում։

Աղբյուրը՝ Teleprogramma



© NEWS.am STYLE