Յուլյա Կովալչուկը «սիրում է իր կնճիռներն» ու բաց չի թողնում սլացիկ ոտքերով պարծենալու հնարավորությունը (ֆոտո)

13:15   24 մայիսի, 2020

Յուլյա Կովալչուկը հոգնել է իր հասցեին ուղղված քննադատությունից. 37-ամյա արտիստը համարձակ լուսանկար է հրապարակել, որում ուլտրակարճ շորտ է կրում։ Երգչուհին խոստովանել է, որ սիրում է իր տարիքը։

Աստղը լուսանկարվել է՝ աստիճանին նստած։ Յուլյան բաց կապույտ գույնի կոստյում է ընտրել, որը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ «Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատարը գեղեցիկ սանրվածքով է, իսկ դիմահարդարման ընթացքում նախապատվություն է տվել վառ կարմիրն շրթներկին։

Ալեքսեյ Չումակովի կինը խոստովանել է, որ հաճախ են ակնարկում իր տարիքը։ Շատերը վստահ են, որ երգչուհին պետք է սկսի այլ կերպ հագնվել։ Սակայն նա հիացած է ամենով, ինչ կատարվում է իր կյանքում եւ մտադիր չէ ոչինչ փոխել։

«Ես, հավանաբար, ավելի մեծ հաճույք չեն ստացել իմ տարիքից։ Արդեն իսկ պատկառելի կենսափորձ ունեմ եւ կանացի իմաստություն, որը շատ անգամներ զիջում է երիտասարդ շատ աղջիկների, բայց նաեւ՝ անհավանական արկածասիրություն եւ ընտրության ազատություն, որի մասին կարելի է միայն երազել»,- Instagram-ում գրել է Յուլյան։

Նա նշել է, որ նախքան 30 տարեկան դառնալն իրեն բնորոշ էին մաքսիմալիզմն ու անխոհեմությունը, սակայն դրանից հետո ինքն իրեն իսկական կին է զգացել։ «Այս դեպքում տարիքը միայն օգնում է։ Այո՛, եւ հարկավոր է կարողանալ գեղեցիկ մեծանալ։ Այնպես որ, ես սիրում եմ իմ կնճիռներն ու ծալքերը, ինչը նաեւ ձեզ եմ խորհուրդ տալիս»,- երկրպագուներին դիմել է նա։



© NEWS.am STYLE