«Արշակի նկարածն է: Խիստ չդատեք». Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում

11:15   24 մայիսի, 2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։ Արփինե Հովհաննիսյանը կանաչ բլուզ է ընտրել, որը համադրել է վզնոցի հետ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Արշակի նկարածն է: Խիստ չդատեք»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում Արփինե Հովհաննիսյանը կարմիր զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Նա ոճային բարձրակունկներ էր ընտրել, պարզ սանրվածք ու արտահայտիչ շպար։ «Ժամանակին»,- հրապարակումը մակագրել էր Արփինե Հովհաննիսյանը, իսկ օգտատերերը շտապել էին նրան հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք, ինչպես միշտ», «խոսքերն ավելորդ են»:

Գլխավոր լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE