Շորտ, սպորտային կոշիկներ. Էմմիի լուսանկարը

15:41   24 մայիսի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը շորտ է կրում, բավ գույնի շապիկ։ Նա սպիտակ մարզակոշիկներ է ընտրել։ Էմմին արձակել է մազերը, շպարված չէ։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ է օգտագործել՝ սպորտ, կենսակերպ, Կալիֆոռնիա։

Օրեր առաջ Էմմին արխիվային լուսանկար էր հրապարակել։ Կադրերում պատկերված էր երգչուհու մայրիկը՝ Նադեժդա Սարգսյանը։ Հրապարակումներին կից նա գրել է․ «Գոնե մեկ անգամ ասեի, որ ամենագեղեցիկն ես», «Եթե դու ինձ հասկանում ես, ուրեմն մենք նույն իրավիճակում ենք», «Դու կրակ ես», «Իմ հոգատար»։ Հրապարակումները նվիրված են Մայրերի օրվան։



© NEWS.am STYLE