«Նրա հետ մշտապես երեք հոգի կլինի․ նրանք նախկին զինվորականներ են». Մոսկվայի կենտրոնում պատանդառությունից հետո ուժեղացվել է Բուզովայի անվտանգությունը

16:01   24 մայիսի, 2020

Մոկվայի կենտրոնում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո որոշում է կայացվել ուժեղացնել Օլգա Բուզովայի անվանգությունը։ Երիտասարդը Մոսկվայի կենտրոնում պատանդներ է վերցրել եւ հանդիպում պահանջել Բուզովայի հետ։ Երգչուհին նրա հայտարարությանն արձագանքել է, երբ իրավապահներն արդեն ձերբակալել էին նրան։ Նա հայտարարել է բանկը գրավողի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

«Մենք ուժեղացրել ենք Օլյայի անվտանգությունը։ Նրա հետ մշտապես երեք մարդ կլինի։ Նրանք նախկին զինվորականներ են, որոնք հատուկ կրթություն ստացած պրոֆեսիոնալներ, որոնք պատրաստություն են անցել»,- հայտարարել է Վուզովայի PR մենեջեր Անտոն Բոգոսլավսկին։

Բուզովայի նոր աշխատակիցները կկանխեն արտակարգ իրավիճակները, որոնք կարող են առաջ գալ, հայտնում է StarHit-ը։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE