«Հոյակապ». Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարը

17:48   24 մայիսի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, հրապարկված կադրերում հմայիչ կերպարում է։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Գայանե Ասլամազյանը կերպարն ամբողջացրել է վզնոցներով։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «Հոյակապ»

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր լողափին։ Նա ջինսե տաբատ էր կրում, բաց մոխրագույն բլուզ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով եւ վզնոցով։ «Ամառ 2020»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։

Լուսանկարը՝ @asvadurov_



© NEWS.am STYLE