Նուրբ ու հմայիչ. Սոֆի Դեւոյանի լուսանկարը

20:01   24 մայիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվութուն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված կադրերում Սոֆին բաց գույնի բլուզ է կրում, սեւ վերնազգեստ։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր դեղին սպորտային կոշիկների հետ։ Պարուհին կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց ու թեւնոցներ։ «Միշտ հիշիր, որ բացարձակ առանձնահատուկ ես»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Սոֆին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել. «Գեղեցկուհի, հեքիաթ աղջիկ»։



© NEWS.am STYLE