«Գնահատեք այն, ինչ ունեք». Աննա Թովմասյանի գարնանային կերպարը

21:41   24 մայիսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան հետաքրքիր զգեստ է կրում։ Երգիչ Արամեի կինն արձակել է մազերը, նոյրբ շպար ընտրել։ «Գնահատեք այն, ինչ ունեք»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը գեղեցիկ վզնոցներ էր ընտրել։ Մեկնաբանություններում Աննա Թովմասյանը շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Իմ շատ սիրելի հետեւորդներ, անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների, բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել էր Աննան։ Հրապարակմանն արձագանքել էր նաեւ երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։ «Ան ջա՜ն, քեզ բարի տարեդարձ, գեղեցկուհի։ Ամենաջերմ մաղթանքներս ու պաչիկներս եմ ուղարկում»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE