«Վերջին շրջանում բացասական նամակներ գրեթե չեմ ստանում». Էլեն Ասատրյանի լուսանկարը

22:39   24 մայիսի, 2020

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Էլենն ուսերի հատվածում բաց բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածքով է, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընդգծել է գեղեցկությունը։ Դերասանուհին մեկնաբանություններում գրել է. «Վերջին շրջանում բացասական նամակներ գրեթե չեմ ստանում: Ուրախ եմ, որ վերջապես սկսել եք ինձ ճանաչել ու տեսնել իմ մարդկային արժեքները:Ինձ համար շատ հաճելի է կարդալ ու լսել այն խոսքերը,որոնք անվերջ շռայլում եք:Երբեմն այնքան եք գերագնահատում ինձ, որ հուզվում եմ ու ավելի պարտավորվում: Շա՜տ եմ սիրում ձեզ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ գույնի, ոճային բաճկոն։ Էլենն արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Պայծառ»։



© NEWS.am STYLE