Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինն արձագանքել է նրա նախկին կնոջ արտահայտություններին

12:19   25 մայիսի, 2020

Ելենա Ստեպանենկոյի «Еще не вечер» հեռուստաշոուի հերթական թողարկման հյուր է դարձել Նիկոլայ Ցիսկարիձեն։ Պարողը ստուդիայում եղել է իր սանի՝ Դենիս Ռոդկինի հետ, որը Մեծ թատրոնում պրեմիեր է դարձել։

Նիկոլայը պատմել է, որ մի քանի անգամ հովանավորյալին փրկել է անզգույշ հարաբերություններից։ Ցիսկարիձեն հիշել է՝ ինչպես է Ռոդկինին պաշտպանել «կեղտոտ» աղջկանից, որը ցանկանել է որքան հնարավոր է շուտ ամուսնանալ ու գումար ստանալ։ Ստեպանենկոն Ցիսկարիձեին հարցրել է, թե ինչու են այդպիսի կանայք ձգում տղամարդկանց։ Պարողը պատասխանել է. «Դե, հնարավոր է, 40-ից հետո նրանք խենթանում են»։ Դրան հաջորդել է արտիստի սարկազմը։ «Իսկ 74-ից հետո»,- ասել է նա՝ ակնհայտորեն ակնարկելով նախկին ամուսնուն ու նրա կապը երիտասարդ օգնականի հետ։ «Օյ, Լենա, ավելի վատ։ Կորչեն այդ կանայք»,- ասել է Նիկոլայը։

Դրանից հետո համացանցում ակտիվորեն սկսել են քննադատել արտիստի ու պարողի խոսքերը։ Շատերը Ելենա Ստեպանենկոյի նկատողությունը վիրավորական են համարել։ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի պատասխանը երկար չի ստիպել սպասել։

Instagram-յան էջի Stories բաժին նա հրապարակել է նորության վերնագիրն ու մակագրել. «Բրավո»։ Ի դեպ, արտիստի կանաց միջեւ վեճը թափ է ստանում։ Բոլորովին վերջերս Բրուխունովան Ստեպանենկոյին «զարմանալի մարդ» էր անվանել։

Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE