«Իմ սեր». Էմմիի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

10:55   25 մայիսի, 2020

Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու հետ։ Էմմին, որն ամուսնությունից հետո ԱՄՆ-ում է բնակվում, որդիների հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, իսկ ամուսնու հետ կադրերն այնքան էլ շատ չեն։ Նոր լուսանկարը մեկնաբանելի Էմմին օգտագործել է «Իմ սեր», «ամուսին ամբողջ կյանքի համար» հեշթեգերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը մոխրագույն շապիկ էր կրում, դեղին տաբատ։ Էմմին արձակել էր մազերը եւ շպարված չէ։ Երգչուհին կադրերը չէր մեկնաբանել, միայն նշել էր, որ դրանք արվել են Կալիֆոռնիայում։ Հետեւորդները գնահատել էին կադրերն ու հաճոյախոսություններ գրել. «Արեւոտ»։



© NEWS.am STYLE