Արտահայտիչ շպար. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

12:41   25 մայիսի, 2020

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան սեւ վերնազգեստ է կրում, շարֆ։ Նա նախապատվություն է տվել վառ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ հագուստ էր կրում, նույն գույնի պայուսակ։ Դիանան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։

 



© NEWS.am STYLE