«Անհաջող փռշտացինք». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

16:08   25 մայիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ հրապարակված լուսանկարում դերասանի դեմքին կապտուկներ են նկատվում, որոնք գրիմի արդյունք են։ Անդրադառնալով վերջին շրջանում ամենաքննարկվող թեմային՝ Մկրտիչ Արզումանյանը գրել է. «Անհաջող փռշտացինք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը պատկերված էր լողափին։ Նա նստել էր նավակի վրա։ Հրապարակմանը կից դերասանը գրել էր․ «Կարեւորը մնալ на плаву»։

 



© NEWS.am STYLE