«Հավերժ մինչեւ վերջ». Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նշում են ամուսնության վեցերորդ տարեդարձը

15:39   25 մայիսի, 2020

Իրապատում շոուի 39-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-յան էջում լուսանկարարներ է հրապարակել ու ամուսնության տարեդարձի առիթով շնորհավորել 42-ամյա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին։ Թեեւ վերջին շրջանում զույգի բարդ հարաբերությունների մասին բազմաթիվ տեղեկություններ կան, հեռուստաասղտն Ուեսթի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանություններում հասկացրել, որ իրենց ընտանիքում տարաձայնություններ չկան, գրում է Elle-ը։

Հավանաբար շուտով պարզ կդառնա, թե հնարամիտ ռեփերն այս անգամ ինչ է նվիրել կնոջը։ Չէ որ նրա կինը հենց այնպես չէ նկարահանվում իրապատում-շոուում։ Իսկ մինչ այդ Քիմը հուզիչ ու համտես շնորհավորել է ամուսնուն՝ ընտանեկան ջերմ կադրեր հրապարակելով։ «6 տարի է անցել, հավերժ մինչեւ վերջ»,- գրել է Քիմը։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են Իտալիայում 2014թ.-ին, սկսել են հանդիպել 2012թ.-ի ապրիլից։ Հարսնացուն 4 զգետս է փոխել։ Նա երկուստը ցուցադրել է Փարիզում նախաամուսնական երեկույթների ընթացքում, երկուսը պատրաստել է գլխավոր արարողության համար։ Իր խոսքում Քանյեն Քիմին «արվեստի իդեալական ստեղծագործություն» է անվանել։

Զույգը չորս երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։



© NEWS.am STYLE