«Փոթորիկ աչքերում, խաղաղություն ժպիտում». Իջինի գրավիչ կերպարը

17:41   25 մայիսի, 2020

Ռուսասատանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Իջինը արձակել է ուղիղ հարդարված մազերը եւ վառ շպարով է. ընդգծված են շուրթերը։ «Փոթորիկ աչքերում, խաղաղություն ժպիտում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ բոդի էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարցրել էր, թե որ է կնոջ մարմնի ամենասիրելի հատվածը։ «Ինձ համար ամենագեղեցիկ եւ ամենակարեւոր հատվածը կնոջ էներգիան է։ Տիեզերքում ամենաուժեղ էներգիաներից մեկը։ Երբ կինը հուզական, մտովի, հոգեւոր առումներով բավարարված է եւ ներդաշնակ իր հետ։ Այդ էներգիան անզուսպ է եւ շատ գրավիչ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Անասելի հայկական գեղեցկություն»:

 



© NEWS.am STYLE