«Միշտ ենք միասին». Անուշիկ Ալավերդյանի ջերմ լուսանկարը

18:41   25 մայիսի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Անուշիկը ջինսե շրջազգեստ է կրում, սեւ շապիկ։ նա արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել սպորտային կոշիկներով։ «Միշտ ենք միասին»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ երգչուհին facetime-ով արված ֆոտոշարք էր ներկայացրել։ Երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ էր կրում եւ լայնեզր գլխարկ։ Նա բնական դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան։



© NEWS.am STYLE