«Ես սիրում եմ քեզ, իմ կյանք, իմ կես». Աննա Թովմասյան

20:49   25 մայիսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը ռոմանտիկ հրապարակում է արել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան մեքենայի ղեկին է։ Կադրում է հայտնվել նաեւ նրա ամուսնու՝ երգչի Արամեի ձեռքը։ «Ես սիրում եմ քեզ, իմ կյանք, իմ կես»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել է երկու երերեխաների հմայիչ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան հետաքրքիր զգեստ էր կրում։ Երգիչ Արամեի կինն արձակել էր մազերը, նոյրբ շպար ընտրել։ «Գնահատեք այն, ինչ ունեք»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։



© NEWS.am STYLE