Բիկինիով պարեր կարանտինի ընթացքում. Ռատակովսկին սիրելիին ուրախացրել է գայթակղիչ տեսանյութով

23:07   25 մայիսի, 2020

Ինքնամեկուսացման անվերջ ռեժիմը ստիպում է ձանձրանալ ոչ միայն սովորական մարդկանց, այլեւ աստղերին։ Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին որոշել է թարմութուն մտցնել իր ու ամուսնու՝ Սեբաստիան Բեար-Մակլարդի հետ հարաբերություններում եւ նրան, ինչպես նաեւ ձանձրացող օգտատերերին ուրախացնել գայթաղկիչ պարերով։ Պարի տեսանյութն Էմիլին հրապարակել է Instagram-ում։

Պարի համար 28–ամյա մոդելն, իհարկե, ներքնազգեստի իր Inamorata ապրանքանիշի լողազգեստ է ընտրել։ Las Olas մոդելի արժեքն ապրանքանիշի կայքում կազմում է 150 դոլար, գրում է Lenta.ru-ն։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

«Նա գիտի՝ ինչպես թարմացնել ինձ»,- հրապարակումը մակագրել է մոդելը։ Ռատակովսկիի երկրպագուները հիացել են նրա արտաքինով։ «Նա մոլորակի ամենաերջանիկ տղամարդն է», «Որքան հիասքանչ ես», «Պաշտում եմ քեզ, Էմիլի»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։

 



© NEWS.am STYLE