«Queen»-ի կիթառահարը սրտի նոպայից հետո շտապ վիրահատության է ենթարկվել

18:10   25 մայիսի, 2020

«Queen» խմբի 72-ամյա կիթառահար Բրայան Մեյը պատմել է, որ սրտի նոպայից հետո  ստենտավորման վիրահատության է ենթարկվել։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

View this post on Instagram

A post shared by Brian Harold May (@brianmayforreal) on

Վիրահատությունն անցկացվել է մայիսի սկզբին, սակայն երաժիշտն այդ մասին միայն հիմա է հայտնել։ Նրա խոսքով՝ նախ իրեն թվացել է, թե ինքը վնասել է մկաններն՝ այգում աշխատելով։ Վնասվածքից մի քանի օր անց սրտի «փոքր» նոպա է տեղի ունեցել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, եւ հետազոտությունը ցույց է տվել, որ խցանված է երեք անոթ, եւ սրտին արյան մատակարարման արգելափակման ռիսկ կա։



© NEWS.am STYLE