Իլոն Մասկն ու Գրայմսը ստիպած են փոխել որդու անունը. այն արդյունքում չի հեշտացել

19:11   25 մայիսի, 2020

Միլիարադատեր Իլոն Մասկն ու նրա որդու մայրը՝ երգչուհի Գրայմսը, հայտնել են, որ փոխել են իրենց առաջնեկի արտասովոր անունը, ինչը պահանջում են Կալիֆոռնիայի օրենքները։ Զույգը խորամանկության է դիմել ու «արգելված» թիվը գաղտնագրել տառերով։

Կալիֆոռնիայի օրենքների համաձայն՝ անունը չպետք է սիմվոլներ ու թվեր պարունակի։ Այդ պատճառով տասներկու թիվը գրված է «Xii» եւ ոչ թե «XII»։

Մասկի եւ երգչուհի Գրայմսի երեխայի լույս աշխարհ գալուց հետո հանրությանը շոկի է ենթարկել երեխայի անունը։ Մասկը խոստովանել է, որ իր սիրելին ակտիվ մասնակցություն է ունեցել իրենց որդու անվան ընտրությանն, այնպես որ այս յուրօրինակ գաղափարը միայն իր ձեռքի գործը չէ։ Ընդ որում, հաշվի առնելով, որ Գրայմսը երկու տարի առաջ իր իսկական անունը՝ Քլեր Էլիս Բուշե, փոխել է սի Բուշեի, ուր լատինական «c»-ին խորհրդանշում է լույսի արագությունը վակումում, այս ամենը բացարձակ զարմանալի չէ։ 



© NEWS.am STYLE