«Գեղեցիկ». սպիտակ բիկինիով Լիլի Սարգսյանը՝ Դուբայում

23:33   25 մայիսի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը ներկայացել է լողափնյա կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիլին սպիտակ բիկին է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Մոդելն արձակել է երկար մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Թեեւ լուսանկարը մեկնաբանված չէ, հետեւորդները շտապել են հաճոյախողություններ գրել. «Գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլին պատկերված էր լողափին։ Նա կրում էր դեղին լողազգեստ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Մոդելն արձակել էր երկար վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Երբեմն հեռավորությունը խաղաղություն ձեռք բերելու համար միակ միջոցն է։ Այսպիսով, դուք կարող եք բուժել ձեր վերքը»։



© NEWS.am STYLE