Հրապարակվել է 2020-ի ամենասարսափելի ֆիլմի թրեյլերը (վիդեո)

11:10   26 մայիսի, 2020

Համացանցում հրապարակվել է «Մասունք» ֆիլմի թրեյլերը, որն անվանում են 2020թ.-ի ամենասարսափելի ժապավենը։ Ռոբին Նեւինի, Էմիլի Մորտիմերի եւ Բելա Հիթկոտի մասնակցությամբ ժապավենն առաջին անգամ ցուցադրվել է հունվարին Յուտա նահանգում՝ «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում, ուր այն քննադատների հիացական արձագանքներին է արժանացել։

Կինն իր դստեր հետ փնտրում է մորը, որը տառապում է դեմենցիայով։ Նա կորել է իրենց ընտանիքի «հեռու» տնից։ Վերադարձից հետո նրա հետ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում։

Variety-ի տեսաբանը ժապավենը համեմատել է «Ռեինկարնացիա» (2018) եւ «Բաբադուկ» (2014) ֆիլմերի հետ։ Նա ընդգծել է, որ ֆիլմը բարձր նշաձող է սահմանել 2020թ.-ի սարսափների համար։

Իսկ Bloody Disgusting-ը նշել է, որ ժապավենը «դեմենցիան այնպես է պատկերում, որ արյունը երակներում սառչում է»։

Ֆիլմը ճապոնա-ավստրալական արմատներով ռեժիսոր Նատալի Էրիկա Ջեյմսի դեբյուտն է։ Պրոդյուսերներից մեկը Ջեյք Ջիլենհոլն է։ Ժապավենը ԱՄՆ-ում կթողարկվի հուլիսի 10-ին, Մեծ Բրիտանիայում ու Ռուսաստանում պրեմիերայի օրն առայժմ չի հայատարվել։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE