Ծնվել է «Առաջին ալիք»-ի տնօրեն Կոնստանտին Էրնստի որդին. մանրամասներ

10:10   26 մայիսի, 2020

Համացանցում եւ մամուլում շնորհավորում են ռուսական «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստին եւ նրա 32-ամյա կնոջը՝ Սոֆյանին նրանց երրորդ երեխայի լույս աշխարհ գալու առիթով։ Telegram-յան «Героиня Татлера» ալիքի տեղեկյություններով՝ դերասանուհին մի քանի ամիս առաջ լույս աշխարհ է բերել երեխային, սակայն չի հրապարակել նորությունը, իսկ այսօր արդեն ինսայդերները հայտնել ն երեխայի սեռը։ «Героиня Татлера» ալիքը գրում է, որ նրանք որդի են ունեցել։

Կոնստանտին Էրնստը չի մեկնաբանում իր անձնական կյանքը, այնպես որ, այն շրջապատված է ենթադրություններով։ Սոֆյայի հետ սիրավեպի մասին խոսեցին 2013թ.-ին, իսկ չորս տարի անց լրատվամիջոցները հայտնել են, որ զույգն օրինակացրել է հարաբերությունները։ Միայն 2019թ.-ին է դերասանուհին հաստատել ամուսնությունը մեդիամենեջերի հետ։

2016թ.-ին Սոֆյան առաջին անգամ մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով դստերը՝ Էրիկային, իսկ արդեն հաջորդ տարի ծնվել է նրա ու Էրնստի երկրորդ երեխան՝ դուստրը՝ Կիրան։ «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրենը 36-ամյա դուստր ունի՝ Ալեքսանդրան, որի մայրը թատերական քննադատ Աննա Սիլյունասն է։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE