Սեւ ու սպիտակ կադրեր. Սիրուն Մինասն՝ էլեգանտ կերպարում

14:41   26 մայիսի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում Սիրունը ոճային զգհեստ է կրում, որը համադրել է գեղեցիկ պայուսակի հետ։ Սիրունը հավաքել է մազերը, խոշոր աքսեսուար՝ ականջօղ ընտրել։ «Կյանքը դեռ գեղեցիկ է… սեւ եւ սպիտակ գույների մեջ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Չքնաղ հայուհի, գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Սիրունը կրում էր ամառային երկնագույն կիսատաբատ, ճերմակ շապիկ։ Նա հավաքել էր գեղեցիկ գանգուրները, առանց շպարի էր։ Սիրունի կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Լուսանկարներն արվել էին Միկինոս կղզում։

Լուսանկարը՝ Լիդիա Վիրաբյանի



© NEWS.am STYLE