Հելենա Բոհեմ Քարթերը նշում է 54-ամյակը. 5 հետաքրքրաշարժ ֆիլմ՝ դերասանուհու մասնակցությամբ

19:35   26 մայիսի, 2020

Ֆանտաստիկ, կերպարային ու շատ տաղանդավոր Հելենա Բոհեմ Քարթերն այսօր՝ մայիսի 26-ին, նշում  է ծննդյան 54-ամյակը: Բրիտանացի դերասանուհին խաղում է թատրոնում, նկարահանվում ֆիլմերում, ինչպես նաեւ՝ հնաչունավորում մուլտհերոսների: Դերասանուհին հայտնիության է հասել «Տեսարանին նայող սենյակը», «Այնտեղ, որտեղ անգամ հրեշտակներն են վախենում հայտնվել» եւ «Հովարդս Էնդ» ֆիլմերի շնորհիվ, սակայն ֆիլմասերների շրջանում առավել հայտնի է ֆանտաստիկ ժանրի իր կերպարներով:

Հելենա Բոհեմ Քարթերը 2001-2014 թ-երին ամուսնացած է եղել հանրահայտ ռեժիսոր Թիմ Բյորթոնի հետ, որի ֆիլմերից շատերում կտեսնեք դերասանուհուն: Ֆիլմերից մի քանիսում նրա խաղընկերը Ջոնի Դեփն է, որի հետ Քարթերն ունի ջերմ, ընկերական հարաբերություններ: Դեփը նրա եւ Բյորթոնի զավակների կնքահայրն է:

Ներկայում Հելենան հանդիպում է 32-ամյա գրող Ռեյ Հոլմբոեի հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք կհագեցնեն ձեր ժամանցը:

«Սուինի Թոդ. Ֆլիթ փողոցի չար վարսահարդարը»/ Sweeney Todd: The demon Barber of Fleet Street

«Ալիսան հրաշքների աշխարհում»/Alice in Wonderland

«Օուշենի 8 ընկերուհիները»/Ocean’s Eight

«Մռայլ ստվերներ»/Dark Shadows

«Թագավորի ելույթը»/The King’s Speech

Լուսանկարները՝ Pinterest, Wpa Pool/Getty Images



© NEWS.am STYLE