«Մալիբու». Էմմիի հմայիչ լուսանկարը

21:44   26 մայիսի, 2020

Երգրչուհի Էմմին նոր լուսակնար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին լայն ժպտում է։ Նա վանդակավոր շապիկ է ընտրել, ծղոտե լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու թեւնոցները։ Մեկնաբանությունների հատվածում Էմմին օգտագործել է «ոչ մեկի չասես», «Մալիբու» հեշթեգերը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Էմմին պատկերված էր ամուսնու հետ։ Էմմին, որն ամուսնությունից հետո ԱՄՆ-ում էր բնակվում, որդիների հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, իսկ ամուսնու հետ կադրերն այնքան էլ շատ չեն։ Լուսանկարը մեկնաբանելիս Էմմին օգտագործել էր «Իմ սեր», «ամուսին ամբողջ կյանքի համար» հեշթեգերը։



© NEWS.am STYLE