Շնուրովը հայտնել է Պրիգոժինի սպառնալիքների մասին

20:14   26 մայիսի, 2020

Երաժիշտ Սերգեյ Շնուրովը Insatgram-ում հրապարակել է սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները։ Նա տեղի ունեցածը պարզաբանել է բանաստեղծության միջոցով՝ հայատարարելով, որ հաղորդագրությունները ստացել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինից։

Շնուրովի կողմից հրապարակված լուսանկարում պրոդյուսերն, իբրեւ, նրա հասցեին հայհոյական արտահայտություններ է հնչեցնում՝ հայտարարելով, որ վերջինս իրեն «լրջորեն զայրացրել է» եւ խոստանում, որ իրենք շուտով կհանդիպեն։

«Все приличия отбросив,
Пишет мне письмо Иосиф.
Я читаю, непохоже,
Чтобы так писал Пригожин.
Хамством пробивает днище,
Хотя вряд ли мускулист.
Семьянин, защитник нищих,
Верующий моралист»,- իր էջում այս բանաստեղծությունն է հրապարակել Շնուրովը։

Նա պրոդյուսերին հիմար է անվանել, որն իրեն լրջմիտ տղամարդ է ներկայացնում։ Պրիգոժինը վստահեցրել է, որ Շնուրովին ոչինչ չի գրել՝ հայտարարելով, որ նույնիսկի չգիտի արտիստի հեռախոսահամարը։ «Դուք գիտեք՝ նա ծաղրածու է, ընդ որում՝ վատ ծաղրածու։ Եթե հանրությանն այդ ծաղրածուն բավարարում է, թող խաղան»,- նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պրիգոժինն Instagram-յան էջում Շնուրովին ծերուկ է անվանել, որի համար ոչ մի սրբություն չկա իր կնոջը՝ Վալերիային հիշատակելու պատճառով։ Պրոդյուսերն արտիստին տղամարդկային խոսակցություն էր խոստացել։



© NEWS.am STYLE