Վառ շրթներկ, հետաքրքիր շրջազգեստ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

20:39   26 մայիսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ շրջազգեստ է կրում, որն առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է ընրել։ Շողերը հավաքել է մազերը, ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացրել են սեւ կիսաճտքավոր կոշիկներն ու վառ շպարը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կիտրոնագույն հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածը։ Շողերն արձակել էր մազերը, բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը, դերասանուհին նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ Նա նույն գույնի պայուսակ էր ընտրել։  



© NEWS.am STYLE