Մատանի՝ 18 կարատ ոսկուց. Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը ռոմանտիկ նվեր է մատուցել

18:19   26 մայիսի, 2020

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ սիրելին՝ Տատյանա Բրուխունովան, օգտատերերին ցույց է տվել իր հավաքածուի նոր աքսեսուարը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Love» («Սեր») գրությամբ ոսկե մատանին նվիրել է կատակերգուն։

Զարդերի դիզայներ Վլադ Տորխովը գնահատել է զարդն ու հայտարարել, որ մատանին Tiffany&Co ապրանքանիշի Paloma’s Graffiti հավաքածուից է։

««Love» գրությունն արված է ֆրանսիացի մոդելյեր Պալոմա Պիկասոյի՝ Պաբլո Պիկասոյի կրստեր դստեր ձեռագրով։ Պալոման նաեւ Tiffany&Co ապրանքանիշի դիզայներ է։ Մատանին պատրաստված է 18 կարատ ոսկուց։ Իսկ դրա արժեքը բուտիկի կայքում կազմում է 47 հազար 900 ռուբլի։ Եվգենի Վահանովիչը հրաշալի ճաշակ ունի»,- դիզայների խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Հատկանշական է, որ ամուսնության պաշտոնական հաստատումն ու մատանին հայտնվել են, երբ Պետրոսյանի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, իր շոուի ընթացքում վիրավորել է ներկայիս կնոջը։



© NEWS.am STYLE