Արքա TikTok-ում. Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութը հիթ է դարձել սոցիալական հայտնի ցանցում

19:12   26 մայիսի, 2020

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը դարձել է TikTok սոցիալական ցանցի գլխավոր հերոսներից մեկը։ Նրա մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձելէ մեկ ժամվա ընթացքում դիտվելով երկու մլն անգամ։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ երգչի դեբյուտը եղել է #wipeitdownchallenge չելեջնով, որի ընթացում հարկավոր է մաքրել հայելին ու միաժամանակ կերպարներ փոխել «Wipe it down» երգի հնչյունների ներքո։ Երգիչը կադրում հայտնվել է մեծ գլխարկով, ասպետի սաղավարտով եւ, իհարկե, թագով։

«Տեղադրվել է մեկ ժամ առաջ, բարց արդեն իսկ երկու մլն դիտում ունի»,- Instagram-յան էջում նշել է երաժիշտը։

Ի դեպ, TikTok երիտասարդական սոցիալական ցանցում բացի դպրոցականներից ու բլոգերներից՝ գրանցվում են նաեւ հայտնի արտսիտները։



© NEWS.am STYLE