«Ռուսաստանում առաջինն է, եւ այն իմն է»։ Մանուկյանը 10 մլն ռուբլով ավտոմեքենա է գնել

23:09   26 մայիսի, 2020

Բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը հայտնի է որպես DAVA, պարծեցել է նոր ավտոմեքենայով։ Օլգա Բուզովայի սիրելին ավտոմեքենայի մակնիշն ու մոդելը չի հայտնել, բայց հայտարարել է, որ առայժմ երկրում դրա միակ տիրակալն է:

«Այն մեզ մոտ առաջինն է Ռուսաստանում, եւ իմն է», - հետաքրքրել է բլոգերը։

Ինչպես գրում է Սթարհիթը, բլոգերի երկրպագուներն արդեն ենթադրել են, որ Բուզովայի ընտրյալը կարող է ձեռք բերած լինել BMW Х6 М competition-ը: Այս մեքենայի գինը տատանվում է 9,7-ից մինչեւ 11,6 միլիոն ռուբլի եւ կախված է կոմպլեկտավորումից: Նման եզրակացություն երկրպագուները արել են այն տեսանյութերի հիման վրա, որոնք հրապարակել է Մանուկյանի ընկերը՝ բլոգեր Էրիկ Դավիդովիչը։

Դավիդովիչն ինքը ավելի ուշ տեսախցիկի առջեւ ասել է, որ այժմ հանգիստ է գործընկերոջ համար։ Նրա խոսքով՝ մեքենան արվեստի ստեղծագործություն է։ Բլոգերը դրան համապատասխան թանկարժեք համարներ է ընտրել։



© NEWS.am STYLE