Նուրբ շպար, սպորտային բլուզ․ Արփի Գաբրիելյանի նուրբ կերպարը

22:43   26 մայիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արփին կրում է սեւ երանգի սպորտային շապիկ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերն ու նուրբ շպարընտրել․ թույլ ընդգծված աչքեր,  բաց երանգի շրթներկ։ Հրապարակմանը կից Միհրան Ծառուկյանի կինը կատարել է հետեւյալ գրառումը․ «15 րոպե եւ ես դիմահարդարված եմ»։

Ավելի վաղ Արփին լուսանկարկար էր հրապարակել ամուսնու հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Արփին մեղմ ու նվազագույն շպարով էր, կրում էր սպորտային բլուզ։ Հրապարակմանը կից Արփին գրառում չէր կատարել, սակայն օգտագործել էր ընտանեկան կիրակի հեշթեգը։



© NEWS.am STYLE