Քրիստինա Եղոյանի հրապուրիչ լուսանկարը

23:36   26 մայիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ճերմակ վերնաշապիկ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել է մեղմ շպար։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհի-դերասանուհին դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Սիրելիներս՝ ձեզ համար անակնկալ եմ պատրաստել, մի քանի օրից այն կներկայացնեմ ձեզ: Գուշակեք ինչ անակնկալի մասին է խոսքը»։ Ի պատասխան բոլորը գրել են, որ խոսքը հավանաբար նոր երգի մասին է։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ էր կրում, բաց գույնի շապիկ։ Նա արձակել էր մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ Քրիստինայի ձեռքին վարդերի փունջ էր, իսկ կողքին՝ խաղալիք մեծ արջ։ «Ուզում եմ՝ բոլորդ ունենաք մեկին, ով միշտ Ձեզ ժպիտ կնվիրի։ Մեկնաբանություններում նշեք ձեր ժպիտի հեղինակին»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE