Վուդի Ալենը պատմել է խորթ դստեր հետ սկանդալային ամուսնության մասին

12:11   27 մայիսի, 2020

Ռեժիսոր Վուդի Ալենը մանրամասներ է բացահայտել խորթ դստեր՝ Սուն-ի Պրեւենի հետ ամուսնության մասին, հայտնում է Daily Mail-ը։ Կինեմատոգրաֆիստը խոստովանել է, որ ի սկզբանե կապը կնոջ հետ, որին իրենից երիտասարդ է 35 տարով, անմտություն էր թվում։ Նրա խոսքով՝ շրջապատն իրեն «ծեր արու» էր համարում ու սպասում, որ ինքը կսկսի օգտագործել սիրելիին։ «Դա երբեք չի եղել»,- ընդգծել է Ալենը։

84-ամյա ռեժիսորը նշել է, որ նախքան խորթ դստեր հետ սիրավեպը վստահ է եղել, որ հարաբերությունների մեծ մասն առանց դավաճանության չեն լինում։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է ճիշտ մարդու գտնել։ Բացի այդ՝ Ալենը պատմել է, որ Փրեւնի շնորհիվ երկար տարիներ հոգեբանների չի դիմել։ «Ես հանգստացա, երբ ամուսնացա։ Ես ազատվեցի նեւտրոիկ բազմաթիվ սովորություններից»,- նշել է նա, սակայն հավելել է, որ մինչ այժմ վախենում է անցնել թունելների միջով եւ չի սիրում փոքր տարածքներ ու վերելակներ։

«Նա չի սիրում ջազ ու սպորտ, իսկ ինձ դուր չեն գալիս որոշ հեռուստաշոուներ, որոնք նա դիտում է։ Բայց մենք համաձայնության ենք գալիս կարեւոր հարցերում՝ երեխաների դաստիարակություն, բնակության վայր եւ փոխազդեցություն միմյանց հետ»,- պարզաբանել է Ալենը։

Լուսանկարը՝ Business Insider



© NEWS.am STYLE