«Սիրելիս, դու հայր ես դառնալու». Ռեւան ակնարկել է հայ կնոջ երրորդ հղիության մասին

10:09   27 մայիսի, 2020

Կարծես թե շոումեն Ալեքսանդր Ռեայի ընտրյալը՝ Անժելիկան, նրան երրորդ երեխային կպարգեւի։ Ալեքսանդրը կնոջ հղիության մասին լուրերի պատճառ է դարձել։

Ալեքսանդր Ռեւայի ավագ դուստրը լույս աշխարհ է եկել 2007թ.-ին։ Երկար վեճերից հետո փոքրիկին Ալիսա անունն են տվել։ Երկրորդ դուստրը ծնվել է 2013թ.-ին, նրան պոետիկ անուն են տվել՝ Ամելիա։ Արդյունքում ընտանիքի բոլոր անդամները նույնանման ինիցիալներ ունեն՝ «Ա. Ռ.»:

View this post on Instagram

A post shared by Ревва Александр (@arthurpirozhkov) on

Դրանից հետո շոումենը մի քանի անգամ խոստովանել է, որ երազում է որդի ունենալու մասին։ Դուստրերը եւս դեմ չեն եղբայր ունենալ։ Ռեւան, իբրեւ, ցանկանում է երեխային ի պատիվ իրեն անվանել։  

Հավանական է, որ մտածված ծրագիրը շուտով իրականութուն կդառնա։ Ալեքսանդրն Instagram-յան էջում Անժելիկայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել. « -Սիրելիս, դու հայր ես դառնալու։ - Ինչ է, դու հղի՞ ես։ - Ոչ, Վատիկանից են զանգել»։ Հետեւորդները կարծում են, որ շոումենն այս կերպ ակնարկել է կնոջ հղիությունը։

Օգտատերերը Ռեւային բազմաթիվ հարցեր են ուղղել։ «Սա անկա՞րկ է», «Ինտրիգ», «Դե հիմա նստիր ու մտածիր։ Կա՛մ իսկապես համալրում է սպասվում, կա՛մ կատակ է։ Ինը ամիս անց կտեսնենք», «Ինչ-որ մեկը շուտով հայր կդառնա»,- գրել են հետեւորդները։

 



© NEWS.am STYLE