Ոճային Իրինա Շեյքը՝ «կարանտինային» Նյու Յորքում (ֆոտո)

13:19   27 մայիսի, 2020

34-ամյա Իրինա Շեյքի համար կարանտինը Նյու Յորքը լքելու առիթ չի դարձել. սուպերմոդելը շարունակում է մնալ քաղաքում եւ շատ չի փոխում կենսակերպը, ինչի մասին վկայում են փողոցում հաճախ արվող լուսանկարները։ Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս սուպերմոդելը շաբաթվա սկզբում հանդիպել է ընկերներին, որոնք նշել են հիշատակման օրը։

Պարարացիները Իրինային լուսանկարել են դռան մոտ, երբ նա հյուր է գնացել։ Շեյքի կերպարը հաստատում էր, որ պոդիումի աստղը վայելում է հանգստյան օրերը. նա տնից դուրս է եկել սեւ զգեստով, որն առանձնանում էր կտրվածքով, հարմար մարզակոշիկներով ու ջինսե բաճկոնով, որը պարզապես ստեղծված է գարնանային զբոսանքների համար, երբ ցուրտ է լինում։

Համավարակի ընթացքում Շեյքն առանց աշխատանքի չի մնացել, թեեւ նորաձեւության ոլորտն, ինչպես եւ մյուսները, դանդաղել են։ Սուպերմոդելը շարունակում է համագործակցել Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի հետ, որի կրծկալի նոր մոդելը՝ Sveva, ներկայացրել է գովազդային կադրերում ու տեսանյութում։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE