Հմայիչ. Անժելա Սարգսյանի լողափնյա լուսանկարները

10:45   27 մայիսի, 2020

Դերսանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում լողափնյա կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանն արձակել է մազերը, կադրերից մեկում կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Դերասանուհին լուսանկարները չի մեկնաբանել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր նոր իմիջով։ Կադրերում Անժելա Սարգսյանը կարճ վարսերով էր, նախընտրել է նվազագույն շպար։ Դերասանուհին կրում էր ծաղկավոր զգեստ, իսկ կերպարն ամբողջացնում էր վզնոցը։



© NEWS.am STYLE