Անդերա Բոչելին հաղթահարել է կորոնավիրուսն ու պլազմայի դոնոր դարձել

11:03   27 մայիսի, 2020

Համաշխարհային հայտնոիթյուն վայելող իտալացի տենոր Անդրեա Բոչելին հաղթահարել է կորոնավիրուսը եւ Պիզայի հիվանդանոցների մեկում պլազմայի համար արյուն հանձնել, հայտնում է ANSA-ն։

Բոչելիի ախտորոշումը դրվել է մարտի 10-ին։ Նա COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։

Բոչելին հայտնել է, որ հիվանդությունը գրեթե առանց ախտանշանների է ընթացել, «բացառությամբ ոչ այնքան բարձր ջերմության»։ Ամեն դեպքում, վարակվել են նաեւ նրա կինն ու երկու երեխաները։

Այս տարի կաթոլիկական Զատկի օրը Անդրեա Բոչելին Միլանի դատարկ տաճարում օնլայն համերգ է ունեցել։



© NEWS.am STYLE