Հետաքրքիր կտրվածքով շրջազգեստ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

12:41   27 մայիսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շրջազգեստ է կրում, որն առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Շողերը վառ գույնի տոպ է կրում, կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկներով։ Լուսնակարը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կիտրոնագույն հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածը։ Շողերն արձակել էր մազերը, բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը, դերասանուհին նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ Նա նույն գույնի պայուսակ էր ընտրել։  



© NEWS.am STYLE