«Տրամադրություն». Ադրիանա Գալստյանի նուրբ կերպարը

13:39   27 մայիսի, 2020

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր նախշերով բլուզ է կրում եւ բաց գույնի տաբատ։ Ադրիանան հավաքել է մազերը ու բնական շպար ընտրել։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցով։ «Տրամադրություն»,- այս գրությունն է առկա լուսանկարի վրա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին պատկերված էր բնության գրկում։ Նա բաց գույնի բլուզ էր կրում, արձակել է մազերը։ Երիտասարդ դերասանուհին նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Ադրիանան գրել էր. «Երջանիկ, մոտիվացիա»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։

 



© NEWS.am STYLE