Ինքնամեկուսացումն անողոք է նույնիսկ սեքս-սիմվոլի նկատմամբ. Բրեդ Փիթի արտաքինը ցնցել է երկրպագուներին

14:41   27 մայիսի, 2020

Ինքնամեկուսացումը չար կատակ է խաղացել ամերիկացի դերասան Բրեդ Փիթի հետ։ Բրիտնական Daily Mail-ը հրապարակել է աստղի նոր լուսանկարները, եւ նրա անխնամ արտաքինը շոկի է ենթարկել երկպագուներին։

56-ամյա դերասանը կարանտինի պատճառով որոշել է վաղեմի ընկերոջ՝ Մայքլ Բելզարիի («Red Hot Chili Peppers» խմբի երաժիշտ) հետ հանդիպումից առաջ երկար չտանջվել։ Նրանց փողոցում նկատել են Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում։ Փիթն ու Բելզարին, որոնք հետաքրքրվում են մոտոցիկլետներով, ակտիվորեն քննարկել են իրեն առաջ կանգնած «BMW»-ն։

Պապարացիները նկատել են, որ Բրեդ Փիթի բաց գույնի մազերը, որոնք նա վերջերս ետ էր սանրում, գրեթե հասնում են ուսերին։ Աչքի են ընկնում երկարած մազերի սեւ արմատները։

«Կարծում եմ՝ նրա մազերը վատ տեսք ունեն։ Նա շատ մեծ է այդքան երկար, խիտ մազերի հանար», «Նա միշտ այնպիսի տեսք ունի, կարծես պետք է լոգանք ընդունի», «Սա ինչ-որ անտուն մարդ է եւ ոչ թե նա»,- գրում են մեկնաբանություններում։



© NEWS.am STYLE