«Բնության հետ ներդաշնակ». Արմինկայի նոր լուսանկարը

19:43   27 մայիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր զգեստ է կրում, որը համադրել է վառ գույնի բաճկոնի հետ։ Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, արեւային ակնոց է ընտրել, գլխաշոր։ «Բնության հետ ներդաշնակ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր երգիչ Սարոյի ու քրոջ՝ Լուսինեի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Երբ հեռախոսդ փորփրելիս լավ ժամանակների նկարներ ես գտնում»,- լուսանկարն այսպես էր մակագրել Արմինկան։



© NEWS.am STYLE