«Համ հաճույք է, համ էլ` սպորտ». Լուսինե Թովմասյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

16:11   27 մայիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ է կրում սպիտակ շապիկ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպորտային կոծշիկներ է ընտրել, հավաքել մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Համ հաճույք է, համ էլ` սպորտ»,- հրապարակումը մակագրել է Լուսինե Թովմայանը՝ օգտագործելով «Երեւան», «սիրում եմ իմ քաղաքը» հեշթեգերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ մայրիկն առօրյա հագուստ էչ կրում եւ շպարված չէ։ «Հայաստանում է, որ պետք է գնահատենք յուրաքանչյուրը վայրը. չէ՞ որ սա է մեր հարստությունը»,- հրապարակումը մակագրել էր Լուսինե Թովմասյանը, որի հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել։ Լուսանկարն արվել էր Սեւանում։



© NEWS.am STYLE