«Շատ գեղեցիկ». Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

17:46   27 մայիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերերում երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է կրում, որը համադրել է բաց գույնի պիջակի հետ։ Հռիփսիմեն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Դուք շատ գեղեցիկ եք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Երգչուհին վանդակավոր շապիկ էր կրում, հավաքել էր մազերն ու որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։



© NEWS.am STYLE