Բնական շպար, խոշոր աքսեսուար. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

15:39   27 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին, որն այժմ Իսպանիայում է գտնվում, սեւ շապիկ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ շապիկ էր կրում եւ ջինսե բաճկոն։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերը, հետաքրքիր նախշերով դիմակ էր կրում։ Երգչուհին դիմահարդարված չէր։ «Կարանտին, օր 73»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE