«Ամուսնալուծությունը երկարացնում է կյանքը». Դմիտրի Նագիեւն աջակցել է Ագաթա Մուցենիեցեին, երբ վերջինս բաժանվել է ամուսնուց

16:46   27 մայիսի, 2020

Ագաթա Մուցենիեցեի եւ Պավել Պրիլուչնիի բաժանումը մեծ աղմուկ է բարձրացրել, եւ հանրությունը երկու ճամբարի է բաժանվել. մի մասը Ագաթայի կողմն է բռնվել, մյուսները՝ Պավելի։

Մուցենիեցեն շատ շնորհակալ է, որ Դմիտրի Նագիեւին այդ բարդ շրջանում աջակցել է իրեն։ Ի դեմս Նագիեւի՝ նա ձեռք է բերել ոչ միայն փորձառու գործընկերոջ, որից շատ բան կարող է սովորել, այլեւ մարդու, որն ընդունակ է աջակցել՝ ընկերոջ։

«Իմանալով, որ ես ու Պաշան բաժանվում ենք, նա ասաց. «Ամուսնալուծությունը երկարացնում է կյանքը»։ Ես հիշեցի նրա բառերը»,- «Էքսպրես Գազետա»-ն մեջբերել է Ագաթայի խոսքերը։

Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Պավել Պրիլուչնիի ու Ագաթա Մուցենիեցեի ամուսնալուծության վերաբերյալ գործով առաջին նիստը տեղի կունենա հաշված օրեր անց՝ հունիսի 1-ին Մոսկվայի դատարանում։ Դեռեւս օրինական ամուսիններն ալիմենետների վճարման վերաբեյալ հարցերը պատրաստվում են անձամբ որոշել, առանց կողմնակի անձանց ներգրավման։



© NEWS.am STYLE