«Ներեցեք ուշացման համար. ես մոլորվել էի կյանքի ճանապարհին». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

20:45   27 մայիսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ժաննան սեւ վերնաշապիկ է կրում։ Դերասանուհին այն համադրել է նույն գույնի վզնոցի հետ։ Ժաննան արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են հետաքրքիր աքսեսուարները՝ մատանիները։ «Ներեցեք ուշացման համար. ես մոլորվել էի կյանքի ճանապարհին»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Ժաննան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ժաննան սպորտային կերպարում էր։ Նա արձակել էր մազերը, սեւ գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իմ քաղաքում մայիս է»։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։

 



© NEWS.am STYLE